ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով:
Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: