2370 դիտում
19:00 26-07-2016
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վիրավորների տեսակցության կապակցությամբ
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այսօր տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտանատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
13:55 10-12-2018
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
3958 դիտում
15:23 26-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ
Այս բաժնից
523 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
547 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները