Օգոստոսին Սանկտ Պետերբուրգում սպասվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը՝ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Այլ մանրամասներ սպասվելիք հանդիպումից գործակալությունը չի հաղորդում:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին 2015 թվականի նոյեմբերի վերջին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Cy-24 ռազմական ինքնաթիռը, իսկ օդաչուներից մեկը զոհվեց: Ռուսական կողմը թուրքական իշխանությունների ներողություն պահանջեց, սակայն վերջինը հրաժարվեց՝ հայտարարելով, թե ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: