211652_close_icon
views-count1358 դիտում article-date 13:56 22-07-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» Ժեզուսի համար առաջարկում է 35 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի համար պայքարի մեջ է մտել: Նշենք, որ Ժեզուսին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»: Մանկունյանցիները 19-ամյա տաղանդի համար պատրաստ են վճարել 35 մլն եվրո` գումմարած պարգևավճարները: Ավելի վաղ «Պալմեյրասը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը` 32 մլն եվրոյի չափով: Սպասվում է, որ Ժեզուսը «Սիթիի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր