211652_close_icon
views-count3431 դիտում article-date 23:00 20-07-2016

Ավտոմեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված

Հուլիսի 19-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Թալինի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների` շրջիկ ծառայություն իրականացնելու ժամանակ, Թալին քաղաք մտնող ավտոճանապարհի խաչմերուկից, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենան վարելու համար բաժին է բերվել 1973 թ. ծնված Հմայակ Մ.-ն՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և ուղևոր 1984 թ. ծնված Դանիել Ֆ.-ի հետ: Ավտոմեքենայի զննության ընթացքում ոստիկանության ծառայողների պահանջով Դանիել Ֆ.-ն ավտոմեքենայի սրահի գրպանիկից և հետևի նստելատեղի տակից ներկայացրել է կանեփանման կիսաչոր զանգված՝ մոտ 270 գ կշռով, և հայտնել, որ քաղել է Երևան-Գյումրի ճանապարհից՝ Ագարակ գյուղի տարածքից: Կանեփանման զանգվածն ուղարկվել է ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր