25943 դիտում
19:27 20-07-2016
Ավտովթար Երևանում. Չարենցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում բախվել են Mercedes-ը ու Toyota-ն. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 20 -ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Չարենցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 24 LL 476 համարանիշի և Toyota մակնիշի 77 LV 717 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց :
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, սպայական ջոկի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում :
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+