Ուշադրություն՝ սպասվում է բարձր ջերմային ֆոն. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու
[align=center][color=#CC0000] Ուշադրություն
[/color][/align]
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: