211652_close_icon
views-count1951 դիտում article-date 14:33 18-07-2016

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 122 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղաիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքմենստանից, Իրաքից, Արգենտինայից: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցելով ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին՝ կծանոթանաք հայոց պատմությանը, մշակութային, հոգևոր արժեքներին: Սփյուռքում հայապահպանության հիմնական գրավականը մեր մայրենին է: Դուք պետք է խոսեք և գրեք հայերեն, որպեսզի ձեր սերունդներին փոխանցեք մեր լեզուն: Մենք շնորհակալ ենք ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին Հայրենիք, շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան հոգատարությամբ պահելու են ձեզ իրենց օջախներում»: Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Ուկրաինայից ժամանած Դավիթ Ասատրյանին: Հատուկ «Արի տուն» ծրագրի համար պատրաստած գրական-երաժշտական համարով հանդես եկան 4-րդ փուլի մասնակից, Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաները՝ ղեկավար Վիոլետ Թաշչյանի գլխավորությամբ: Արիտունցիներն ասմունքեցին, կատարեցին հայ ազգագրական, ժողովրդական երգեր և քոչարի պարեցին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր