211652_close_icon
views-count3352 դիտում article-date 12:00 18-07-2016

«Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր. լուսանկարներ

ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Երևանը ներկայացնող 12 ընտանիք հուլիսի 18-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա: Երևանյան մարզական պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ նախորդ 11 տարիների ընթացքում մշտապես հաղթող է ճանաչվել երևանյան թիմը և հույս հայտնել, որ այդ ավանդույթը կշարունակվի այս տարի ևս: Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթել է հաջող մրցելույթներ ու հաղթանակ: Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար: «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 18-25-ը: 2014 թվականից այս մրցույթին առանձին հաշվարկով մասնակցում են նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնք Ծաղկաձոր կմեկնեն հուլիսի 19-ին: Մրցումների ավարտից հետո Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր