8763 դիտում
12:12 17-07-2016
Անընդունելի է որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը. Շուշիում հռչակագիր է ստորագրվել
Շուշիում հուլիսի 16-ին Հայաստանի ու Արցախի մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Շուշիում անցկացված նախաձեռնող հավաքի քննարկումից հետո հռչակագիր են ստորագրել, որը պայմանականորեն կոչել են «Շուշիի Հռչակագիր»:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:
Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները: Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը»:
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
09:39 04-10-2019
Գազի գնի հարցով «զիջումը» կներկայացվի որպես մեծագույն հաջողություն․ «Փաստ»
1352 դիտում
13:32 03-09-2015
Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի միջեւ համատեղ հռչակագիր է ստորագրվել
Այս բաժնից
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1486 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1147 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները