211652_close_icon
views-count19375 դիտում article-date 19:12 15-07-2016

Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի 320 ուսանող ստացան ավարտական դիպլոմներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 320 ուսանողներին Լոգոպեդիայի և վերականգնողական ամբիոնի վարիչ Ժ. Պայլոզյանը և հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռ.Ազարյանը հանձնեցին ավարտական դիպլոմներ: Ուսանողներին ողջունեց և բարի ճանապարհ մաղթեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը: «Ամենայն բարիք եմ մաղթում. եղեք առողջ և հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կունենանք մեծ հաջողություններ և մենք ապագայում կհպարտանանք ձեզանով»,- հավելեց դեկանը: Նույն ֆակուլտետի շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմին, ընդգծելով իրենց ջերմ վերաբերմունքը և պրոֆեսիոնալ աշխատանքը նրանց հանդեպ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր