2026 դիտում
12:48 15-07-2016
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունն ամփոփել է 1-ին կիսամյակի արդյունքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն ամփոփել է 2016թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ, հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ամբուլատոր համաբուժարանային հաստատություններ է դիմել 933148 քաղաքացի, որոնցից 668-ը պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցներում բուժվելու ուղեգիր է ստացել է, 29 բնակիչ էլ ստացել է պետական պատվերի շրջանակներում համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության ուղեգիր: Նշված ժամանակահատվածում 259 քաղաքացիների, պետական պատվերի շրջանակներում, տրամադրվել է նաև առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր:
Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության կողմից սպասարկվել է 122480 կանչ, որի շրջանակում 24631 քաղաքացի հոսպիտալացվել է: Նույն ժամանակահատվածում Երևանում ծնվել է 9532 երեխա, որից՝ 4972 տղա, 4560 աղջիկ:
Նշենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև կանանց համար առողջապահական աջակցության ծրագրերը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են և կոչված են առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելուն Երևանի բոլոր բնակիչների համար: Շարունակական այդ ծրագրերի իրականացմանն ակտիվորեն ներգրավված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը, որն էլ պարբերաբար ներկայացնում է կատարված աշխատանքների վիճակագրությունը:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին գործուն մասնակցություն ունենալ նշված ծրագրերն ավելի օգտակար և հասանելի դարձնելուն: Վերոնշյալի հետ կապված հարցերը բնակիչները կարող են ուղղել համապատասխան պաշտոնատար անձանց՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներից, ինչպես նաև սոցիալական հարթակներում գործող պաշտոնական էջերից:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
16:55 11-08-2020
ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները
Այս բաժնից
589 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար