Հարկավոր է հաղթահարել ոստիկանության ու հասարակության միջև պառակտումը. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է վերջին ժամանակաշրջանում երկրում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիներին գնդակահարելու և այդ ողբերգություններին հասարակության տված պատասխաններին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Օբաման հայտարարել է, որ հարկավոր է հաղթահարել այդ պառակտումը, սակայն, ըստ նրա, երկիրը նույնիսկ չի էլ մոտեցել այդ խնդրի լուծմանը:
Նրա խոսքով՝ պետք է ամրապնդել սևամորթների ու իսպանախոս քաղաքացիների միջև վստահությունը և որ վերջին օրերին ոստիկանների կողմից կատարվածը հետաքննության է ենթարկվելու:
Հիշեցնենք, որ բողոքի վերջին ալիքները երկրում բարձրացան այն բանից հետո, երբ Լուիզիանա և Միննեսոթա նահանգներում ոստիկանության աշխատակիցները հրազենային կրակով սպանեցին սևամորթ աֆրոամերիկացիների: Այդ դեպքերի հետ կապված բողոքի ցույցերից մեկի ժամանակ դիպուկահարը սպանեց 5 ոստիկանի և վիրավորեց 7-ի՝ հայտարարելով, որ դրանով վրեժ է լուծել աֆրոամերիկացիների սպանության համար: