211652_close_icon
views-count17600 դիտում article-date 17:43 10-07-2016

Երևանում Opel-ի 24–ամյա վարորդը սկզբից մեղադրում էր, որ ГАЗель-ն է բախվել իրեն, սակայն տեսնելով, որ իր ասածները հեքիաթ է` խոսքը փոխեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամուրջ տանող թունելի սկզբնամասում Ստեփանավան քաղաքի Տերյան փողոցի 29 շենքի 40 բնակարանի բնակիչ, 24-ամյա Հմայակ Չատինյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 CM055 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հատվածին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապահրային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Խանաղյանի գլխավորությամբ: Վթարի վայրում Opel-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի պատճառը եղել է ГАЗель-ի վարորդ, 29-ամյա Արթուր Ավագյանը, ով իր վարած մարդատար ГАЗель-ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո տեղի է ունեցել բախումը: Մինչ այդ, սակայն, Opel-ի միամիտ վարորդը հայտարարում էր, թե ГАЗель-ն է հարվածել իրեն, ինչից հետո ինքը վթարի է ենթարկվել. սակայն, երբ տեսավ, որ ГАЗель-ի վրա ոչ մի հետք չկա, խոսքը փոխեց և սկսեց հեքիաթներ կյարդալ, թե ГАЗель-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել: Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` 14 68 Տ համարանիշի ГАЗель-ը սպասարկում է թիվ 13 երթուղին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր