1615 դիտում
20:23 01-07-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Դավթաշեն վարչական շրջանում:
Աշխատանքային այցի շրջանակում, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ այցելել է «Երևանի հանդբոլի և խաղային այլ մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», որը հիմնանորոգվում է:
Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ, ներքին հարդարմանը զուգահեռ, ծրագրի շրջանակում նորերով են փոխարինվում դռներն ու պատուհանները, նորոգվում է տանիքը, իրականացվում են նաև օդափոխության և ջեռուցման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:
Առանձնակի կարևորելով Երևանում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրերի նպատակը
ևս առողջ սերունդ ունենալն ու տարբեր մարզաձևերի զարգացումն ու տարածումն է:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և վերջին երկու տարիներին մարզական այդ օջախների պայմանների բարելավման ուղղությամբ զգալի ծրագրեր ենք իրականացնում:
Մարզադպրոցներն իսկապես գտնվում էին անմխիթար վիճակում, ինչը տասնամյակների կուտակված խնդիր էր, և մենք սկսեցինք հետզհետե լուծումներ տալ դրանց: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ մենք նաև գույքի թարմացման
խնդիր ենք դրել ու համայնքային բյուջեում այդ մասով ևս միջոցներ ենք նախատեսել: Եվ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը նույնպես կլինի շարունակական այնքան ժամանակ, մինչև լիարժեքորեն լուծենք մարզադպրոցների թե՛ հիմնանորոգման և թե՛ մարզական գույքով համալրման աշխատանքները: Արդյունքում կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված, ջեռուցմամբ ապահովված ու կահավորված մարզադպրոցներ: Մարզադպրոցների պատասխանատուների առջև էլ հստակ խնդիր ենք դրել, որպեսզի հետևողական աշխատանք տանեն տարբեր մարզաձևերի զարգացման և պատանիների ու երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի շինհրապարակ, ծանոթացել ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի իրականացման շնորհիվ հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյանի փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետում:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է համայնքային ծրագրերով իրականցվող աշխատանքներում բնակիչների ակտիվ մասնակցությունը:
«Դավթաշենն, ընդհանուր առմամբ, խնամված վարչական շրջան է, բայց, անշուշտ, անելիքներ դեռ կան: Հատկանշական է, որ թե՛ Դավթաշենում և թե՛ մյուս վարչական շրջաններում, հատկապես վերջին տարիներին, համայնքային ծրագրերի իրականացման հարցում բավականին ակտիվ է նաև մեր համաքաղաքացիների մասնակցությունը, ինչն իսկապես անչափ կարևոր է և ողջունելի մեզ համար: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մենք միասին պետք է կառուցենք մեր քաղաքն ու դարձնենք այն առավել հարմարվետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
19:13 11-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում
3651 դիտում
18:57 30-07-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
1372 դիտում
16:57 26-08-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
868 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար