Ռուսաստանից զբոսաշրջիկները կարող են Թուրքիա մեկնել արդեն մեկ շաբաթից
ՌԴ զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները փաստում են, որ Թուրքիան վերադառնում է ռուսական շուկա:
Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան խոստովանել է, որ Անթալիայի հանգստավայրերը գնային և որակի, ինչպես նաև սպասարկման մակարդակով հարմար և անփոխարինելի են ՌԴ զբոսաշրջիկների համար:
Ռուսաստանից զբոսաշրջինկերը կարող են Թուրքիա մեկնել արդեն մեկ շաբաթից: Այս մասին հայտնում է МК-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքի սահմանափակումները վերացնելու մասին:
Կառավարությանը հանձնարարվել է զբաղվել երկու երկրի միջև չարտերային ուղևորությունների վերականգնման հարցով: