211652_close_icon
views-count2389 դիտում article-date 18:55 28-06-2016

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ

Հունիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ: Հանդիպմանը դեսպան Ղարիբջանյանը էմիր Կասիմին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնները: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Շեյխ Կասիմին բարձր գնահատեց հայ-էմիրատական հարաբերությունների զարգացման դինամիկան: Կողմերն անդրադարձան երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց տարբեր մակարդակով փոխադարձ այցելությունների անցկացման կարևորությունը բազմաոլորտ փոխգործակցության խթանման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի Էմիրության միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին՝ Շեյխ Կասիմին վերահաստատեց Էմիրությունների պատրաստակամությունը կյանքի կոչելու այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նմանատիպ նյութեր