slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հալեպի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
211652_close_icon

Հալեպի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

views-count2368 դիտում article-date 21:42 27-06-2016
Հունիսի 24-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ: ՀՀ Նախագահի կողմից Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհված «Մխիթար Հերացի» շքանշանը բժիշկ Ներսես Սարգիսյանին հանձնեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Շնորհավորելով Ներսես Սարգիսյանին շքանշանը ստանալու կապակցությամբ, Տիգրան Գևորգյանը հաջողություն մաղթեց նրան հետագա հայրենանվեր և ազգանվեր գործունեության մեջ: Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ բժիշկ Սարգսիսյանը նշեց, որ իր համար կրկնակի պատվաբեր է շքանշանը ստանալ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որն այս պատերազմական ծանր պայմաններում շարունակելով իր աշխատանքը՝ անգնահատելի ծառայություններ է մատուցում սիրիահայությանը և հալեպահայությանը՝ մասնավորապես:

Նմանատիպ նյութեր