211652_close_icon
views-count2731 դիտում article-date 15:21 27-06-2016

Եթե ԵՄ-ն մեզ մի 2 միլիոն ավել տա, կարա՞նք օրենքի ամենավերջում գրենք` շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ. Նիկոլ Փաշինյանի »պրոզաիկ» հարցը կառավարությանը

ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվում է «Ընտրական օրենգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծի թեժ քննարկումը, որին մի բուտ «պղպեղ» ավելացրեց Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես ինքը ձևակերպեց, մի «պրոզայիկ» հարց ուներ, այն է`« Եթե ԵՄ-ն մեզ մի 2 միլիոն ավել տա, կարա՞նք օրենքի ամենավերջում գրենք` շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»: [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/27/89009/]Հիշեցնենք[/url], որ նրանից առաջ էլ Ռուբիկ Հակոբյանն էր հարցրել` «Կա՞ իրեն հարգող պետություն, որ օրենք է ընդունում՝ դա պայմանավորելով դոնորի ֆինանսավորմամբ»: Այս հարցադրումները, հիշեցնենք, վերաբերում են 4+4 ձևաչափում ստորագրված հայտարարությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյաի այն հայտարարությանը, որ եթե դոնորներ չհայտնաբերվեն մինչև սեպտեմբերի 1-ը, քաղաքական պայմանավորվածությունը կհամարվի առ ոչինչ: «Հիմա այս հայտարարությունից բխող նախագիծ եք բերել ու ասում եք՝ «սենց կանենք, նենց կանենք», բայց վերջում ասում եք, որ եթե դոնոր կազմակերպությունները փողը տան, կանենք, իսկ եթե փողը չտան, չենք բարձրացնի հանրության վստահությունը, ժողովրդավարական ընտրություններն էդքան էլ կարևոր չեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դավիթ Հարությունյանն էլ հետ չմնալաով` առաջարկեց` «Ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք,/Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ/, երբ ստանաք քվեարկված օրենսգիրքը, 2 միլիոնն էլ կարող եք վերցնել Ձեզ»: Նա ավելացրեց, թե պատգամավորի հեգնանքը տեղին չէ, քանի որ եթե առանց փոփոխությունների ներդնում են համակարգ, որը 99 տոկոսանոց է, իսկ այդ գումար պահանջող մեխանիզմները ապահովում են 99,9 տոկոսանոց հանրային վստահություն:

Նմանատիպ նյութեր