2805 դիտում
19:41 24-06-2016
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին
Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին:
Հ.Գրիգորյանի դին հայտնաբերվել է 2016թ. հունիսի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում՝ նրան ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, զինվորի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։ Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է զինծառայողին՝ հայհոյելով նրան:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
20:48 08-12-2015
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան