Առանձնացված շտաբային մարզում ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և ենթակա կազմակերպությունների փոխադրումը խաղաղ վիճակից ռազմական դրության և գործունեության կազմակերպումը պատերազմի ժամանակ» թեմայով երկօրյա առանձնացված շտաբային մարզումը:
«Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ԶՈՒ զարգացման բաժնի պետ, գնդապետ Արմեն Առուստամյանը:
Առանձնացված շտաբային մարզման գործնական մասում ՀՀ սփյուռքի նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա կազմակերպությունների ղեկավարները, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անդամները ծանոթացան իրենց պարտականություններին, անելիքներին և հետագա գործողությունների ժամանակացույցին: