4242 դիտում
10:05 23-06-2016
Դեսպան Անդրանիկ Մանուկյանի ունեցվածքը 2 մլրդ 220 մլն դրամ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը: Դեսպանը 2015 թվականին շարժական և անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ օտարել: Նախորդ տարի նա 3 մլն 500 հազար դոլար փոխառություն է տվել:
Տարվա սկզբին նրա դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել. 345 մլն դրամ, 3.5 մլն դոլար և 380 հազար եվրո (2 մլրդ 220 մլն 500 հազար դրամ): Դեսպանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից՝ ավելի քան 35 հազար դոլար և տրված փոխառությունից ստացված տոկոսներից՝ 118 միլիոն 640 հազար դրամ:
Մանուկյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, հայտարարագրել է 12 մլն դրամ և 102 հազար դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4250 դիտում
10:19 08-05-2015
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ
1796 դիտում
14:42 23-02-2022
1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին. Քաջարանի ծրագիրը 1,1 մլրդ դրամ է
5937 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2356 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»