211652_close_icon
views-count28452 դիտում article-date 15:07 20-06-2016

Կենտրոն վարչական շրջանի թիվ 3 մանկապարտեզի երեխաները իրենց ասմունքով, երգ ու պարով «մատ արեցին» շատ աստղերի ու աստղիկների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 3 մանկապարտեզում ավարտական հանդես էր: Եվս մեկ սերունդ հրաժեշտ տվեց մանկապարտեզին: Հնարավոր չէ բառերով նկարագրել, թե ինչ մթնոլորտ էր տիրում մանկապարտեզի անչափ գեղեցիկ զարդարված դահլիճում: Երեխաները ի ցույց դրեցին այն ամենը, ինչ սովորել էին այս չորս տարիների ընթացքում՝ ողջունեցին ներկաներին, երգեցին ու պարեցին, բեմադրեցին հեքիաթներից հատվածներ, իսկ նրանց անըդհատ ոգևորում էին ներկաները՝ իրենց բուռն ծափերով: Հանդեսի ավարտին ծնողները շնորհավորելով բոլոր փոքրիկներին, ովքեր այս օրերին հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, բարի երթ մաղթեցին նրանց, և իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Ժաննա Թադևոսյանին, խմբի դաստիարակչուհի Սուսաննա Մանուկյանին, մանկապարտեզի ողջ անձնակազմին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել և բարեխիղճ կատարել են իրենց վրա դրված պարտականությունները: Փոքրիկներին շնորհավորական ուղերձ և գրենական պիտույքներով լի պայուսակներ էր ուղարկել Երևանքի քաղաքապետ Պարոն Տարոն Մարգարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 336+
336+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր