211652_close_icon
views-count2745 դիտում article-date 15:00 20-06-2016

Ինչ ընթացք ստացավ Սումբատի սիրուհու պատճառով առաջ եկած ծեծկռտուքը

Ռոբերտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սումբատ Դաշտոյանի սիրուհի Լիաննա Գրիգորյանի համար նրա հետ օրեր առաջ ունեցած վիճաբանության ու դրա արդյունքում նրանց միջև ծավալված կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում Արմավիր քաղաքի շենքի բակային հատվածում մետաղական լինքով դիտավորությամբ հարվածել է Սումբատ Դաշտոյանի գլխի ձախ կեսին ու մարմնի այլ մասերին պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Ռոբերտ Թորգոմի Վարդանյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

Նմանատիպ նյութեր