4566 դիտում
14:15 18-06-2016
Թալիշցիներին համախմբվելու կոչ և գյուղի սահմանի պաշտպանությունը թալիշցիների գումարտակով պաշտպանելու նախաձեռնություն
Թալիշցիները ստեղծում են «Թալիշ» գումարտակ` գյուղի սահմանը պաշտպանելու համար: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարեց «Թալիշ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը:
«Մենք չենք կարող նստել Երևանում և չպաշտպանել մեր գյուղը թուրքից: Մենք հենակետ ենք թողել թշնամու մոտ, եթե զինադադար չլիներ, վստահեմ եմ` կվերցնեինք հետ, բայց քանի դեռ այդ դիրքը թշնամու ձեռքին է` վտանգավոր է գյուղ վերադառնալը»,-ասաց ազատամարտիկը:
Նա կոչ է անում չհավատալ ասեկոսեներին, թե թուրքը վերցրել է Թալիշը:
Նշենք, որ դրան նախորդել էր «Թալիշն ու թալիշցին այսօր և 24 տարի առաջ (1992թ. հունիսի 16). գյուղի դերը և պաշտպանությունը. տեղահանված բնակչության ճակատագիրը. գյուղին և բնակչությանը աջակցելու հնարավոր միջոցները» թեմայով քննարկում:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները անվտանգության նկատառումներով թալիշցիներին առաջարկում են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի այլ վայրերում:
Նմանատիպ նյութեր
3796 դիտում
18:50 25-05-2016
ԼՂՀ իշխանությունները կանեն հնարավորը` թալիշցիների խնդիրները լուծելու համար. Բակո Սահակյան
Այս բաժնից
808 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
919 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
631 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն