211652_close_icon
views-count22775 դիտում article-date 10:08 18-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հայկական վանքային համալիր է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղից 7 կմ հյուսիս։ Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին: Ունի գմբեթավոր դահլիճ տիպի հորինվածք: Միակ մուտքն արևմտյան կողմից է: Եկեղեցին առանձնանում է աշխարհիկ և հոգևոր սյուժետային պատկերաքանդակներով: Մուտքի ճակատակալ քարի՝ մանուկ Հիսուսը գրկին Աստվածածնի պատկերաքանդակը, Էաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի քանդակը (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ), Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը (այժմ՝ ՀՊԹ) իրավամբ համարվում են հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի լավագույն օրինակներից: 1987 թ. Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում են ամփոփվել հայ ականավոր զորավար, գաղափարախոս և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: 1989 թ. տեղադրվել են տապանաքար և խաչքար: Հուշարձանը վերականգնվել է 2007-2009 թթ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2012 թ., բարերար Վարդան Հարությունյանի հովանավորությամբ, զանգակատանը տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում պատրաստված զանգը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր