1906 դիտում
10:07 16-06-2016
Վերջապես հաջողվեց էդուարդ Շարմազանովի համար գործ գտնել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախսատանի նորանշանակ դեսպան Թիմուր Ուրազաևին։
«ՉԻ» – Երբ Ղազախստանի նման մե՜ծ (տարածքով) պետության նորանշանակ դեսպանին ընդունում են ԱԺ փոխնախագահի մակարդակով, դա, ըստ դիվանագիտական էթիկետի, լուրջ վիրավորանք է։ Եվ տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ Ղազախստանին «հասնում է»՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում և պահվածքը՝ ԵԱՏՄ-ում։ Խնդիրն այն է, որ վերջապես հաջողվեց էդուարդ Շարմազանովի համար հարմար գործ գտնել։ Այսուհետ նրան կարելի է օգտագործել հենց այդ նպատակով, որ երկիրը Հայաստանի հետ «չունի»՝ թող այդ երկրի դեսպանին ընդունի Շարմազանովը։
Միակ մտահոգությանն այն է, որ Հայաստանի իշխանությունների վարած «իմաստուն» արտաքին քաղաքականության արդյունքում Էդուարդ Շարմազանովը ստիպված կլինի բավականին ծանրաբեռնված աշխատել: Ու հնարավոր է՝ չհասցնի ընդունել բոլոր դեսպաններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
10:01 10-03-2016
Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություն» է նկատվում. «Չորրորդ իշխանություն»
3161 դիտում
19:41 07-02-2018
Անժելա Մերկելին վերջապես հաջողվեց ձևավորել Գերմանիայի կառավարությունը
2256 դիտում
10:46 25-02-2016
ՀՅԴ-ն ոչ միայն հայրենանվեր գործ է արել, այլև պորտֆելանվեր ու փողանվեր. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը