211652_close_icon
views-count1684 դիտում article-date 18:35 14-06-2016

ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016 թվականի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 19-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Սամվել Ֆարմանյանը: «Ժողովրդավարության զարգացում. ընտրական քարոզարշավների փորձը, օրենսդրության եւ նոր տեխնոլոգիաների դերն ընտրական գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 16-18-ը Բիշքեկ (Ղրղըզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նմանատիպ նյութեր