211652_close_icon
views-count5524 դիտում article-date 12:05 12-06-2016

Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով գետով անցնելը դարձել է անհնար

Հունիսի 11-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով գետով անցնելը դարձել է անհնար. գետն անցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ փրկարարական գույքի օգնությամբ Կ. Բ.-ին (ծնված.1977թ.), Թ. Փ.-ին (ծնված1989թ.), Ա. Գ.-ին (ծնված1993թ.), Ա. Փ.-ին (ծնված 1988թ.) և Ի. Ա.-ին (ծնված 1991թ.) գետի մի ափից անցկացրել են մյուս ափ և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաք:

Նմանատիպ նյութեր