211652_close_icon
views-count16489 դիտում article-date 20:27 11-06-2016

ՀՊՏՀ ուսանող Տիգրան Պետրոսյանը` «Ամենախելացին» նախագծի հաղթող

Այսօր` հունիսի 11-ին կայացավ «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ խաղը, որում հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող Տիգրան Պետրոսյանը: 16 միավորով դուրս գալով խաղի երրորդ` եզրափակիչ փուլ, Տիգրանը հաղթանակ գրանցեց 11 միավորով` ներկայացնելով «Կարեն Դեմիրճյան» թեման: Մասնակիցն իր խոսքում նշեց, որ թեմայի ընտրությանը հանգել է կառավարման դասընթացն ուսումնասիրելու ընթացքում` փորձելով վեր հանել կառավարման լավագույն մեթոդները: Հիշեցնենք, որ ամենախելացի Տիգրանը դարձել էր նաև խաղի 4-րդ կիսաեզրափակչի հաղթող: Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Տիգրան Պետրոսյանին` մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր