Բարեգործական ակցիա Նորք Մարաշ բժշկական կենտրոնի կողմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3 օր շարունակ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանները պաշտպանության նախարարությունում էին:
10 բժիշկներ և բուժքույրեր, պաշտպանական գերատեսչության վարչական համալիրի մասնագիտացված բուժկետում զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների համար կազմակերպել են անվճար խորհրդատվություն և սիրտ-անոթային համակարգի մանրազնին քննություն, ըստ անհրաժեշտության նաև` արյան հետազոտություն:
Առաջիկայում Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանները կլինեն Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում` իրենց մասնագիտական հնարավորության սահմաններում օգնելով և օժանդակելով սահմանամերձ գոտու բնակիչներին: