211652_close_icon
views-count915 դիտում article-date 16:16 10-06-2016

Գրպանահատները հայտնվեցին ոստիկանությունում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 58 ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Հր. Քոչարի փողոցի 16 հասցեի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 114 երթուղային միկրոավտոբուսում 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր