Ադրբեջանի զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ:
ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: