211652_close_icon
views-count16516 դիտում article-date 20:27 06-06-2016

Ս. Բաբայան. Հայկ Խանումյանը ղալլաթ է անում. որ խնդրեն էլ, Բաբայանը պաշտպանության նախարար դառնալ չի ուզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Հայկ Խանումյանին ծեծել են՝ ստիպելով, որ գրի, թե երեկվա հավաքի համար Սամվել Բաբայանն իրեն գումար է տվել, որ կազմակերպի այդ հավաքը: Այս մասին Հայկ Խանումյանին Ստեփանակերտի հիվանդանոց այցելելուց հետո «Ազատության» տեսանյութում ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Հիշեցնենք, որ այսօր ծեծի են ենթարկել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, ով Facebook կայքի իր էջում գրել է, որ իր ծեծողներից 7-ին ճանաչում է: Սամվել Բաբայանը նշել է, որ ինքը ոչ մի շահ չունի, և ինքը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական պաշտոն չի ցանկանում: Ինչ վերաբերում է նրան, թե Հայկ Խանումյանն առաջարկել է, որ Սամվել Բաբայանը դառնա ԼՂՀ պաշտպանության նախարար, Սամվել Բաբայանն ասել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ է անում, որ ինձ առաջարկում է պաշտպանության նախարար, որ խնդրեն էլ պարոն Բաբայանին, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար չի ուզում»։ Նա նշել է, որ եկել է ժողովրդի կողքին կանգնելու ու կանգնած է և Հայկ Խանումյանին չի խնդրել, որ նման հայտարարություն անի: Նա հիշեցրել է, որ հայտարարել է, որ որևիցե պաշտոն չի ակնկալում և իշխանությունից որևիցե մեկի հետ չի ցանկանում հանդիպել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր է անելու, Սամվել Բաբայանն ասել է, որ քայլեր լինելու են, սակայն չի բացահայտել դրանք: Աղբյուրը` [url=http://www.tert.am/am/news/2016/06/06/babayan/2042090]Tert.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր