211652_close_icon
views-count2310 դիտում article-date 20:21 06-06-2016

Գերմանիայում ՀՀ դեսպանը այցելել է Գերմանիայի ամենամեծ Աստղաֆիզիկայի ինստիտուտ-աստղադիտարան

ունիսի 3-ին տեղի ունեցավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ: Դեսպանը հյուրընկալվեց Գերմանիայի ամենամեծ Աստղաֆիզիկայի ինստիտուտ-աստղադիտարանում: Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Մաթիաս Շտայնմեցը հայազգի գիտնական դոկտոր Արման Խալաթյանի հետ ներկայացրեցին ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի և Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի միջև հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցեր:

Նմանատիպ նյութեր