10745 դիտում
14:51 02-06-2016
Մի խումբ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նախաքննությամբ պարզվել է, որ նրանք անմեղ են
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Կարապետյանը որոշում է կայացրել քրեական հետաքննություն չիրականացնել Սերգեյ Խաչատուրի Գալստյանի, Արմինե Մարտինի Շահինյանի, Վեներա Սերգեյի Չախալյանի և Խաչատուր Հնձարի Գալստյանի նկատմամբ, ովքեր կասկածվում էին խարդախություն կատարելու մեջ՝ վերջիններիս նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի չվերացված որոշման առկայության հիմքով:
Այս տարվա մարտի 16-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություններ էր հրապարակել «Ալմանախ» կրթահամալիրի հիմնադիր և գործադիր տնօրենը դիմել էր ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ ինչ-որ անձինք 233 հազար դոլարի համար սպառնում են իրեն:
Քննչական բաժնում կատարված մանրակրկիտ նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, ինչն էլ հիմք է դարձել նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/16/79794/]տեղեկացրել[/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Անժելա Հարությունյանը և հայտնել է, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմինե Շահինյանը, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ` 46-ամյա Սերգեյ Գալստյանը, 67-ամյա Վեներա Չախալյանը և 69-ամյա Խաչատուր Գալստյանը չարաշահելով իր վստահությունը` 2014-2015 թթ.-ի ընթացքում իրենից պարտքով մաս-մաս վերցրել էին 463 հազար ԱՄՆ դոլար գումար:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հարությունյանը, ով «Ալմանախ» կրթահամալիրի հիմնադիր և գործադիր տնօրենն է, հայտնել էր, որ նրանք իրեն վերադարձրել էին ընդամենը 230 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը հափշտակել էին:
Տնօրենը տեղեկացրել էր նաև, որ միմյանց միջև տեղի ունեցած դատաքննության շրջանակներում արգելանքի տակ է վերցված անշարժ գույքը` երրորդ անձանց օտարելու միջոցով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
16:49 26-07-2019
Ազգային արխիվի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել. Armtimes.com