ԱՄՆ-ում անօրինական միգրանտներն ավելի շատ են օգնություն ստանում, քան պատերազմի վետերանները. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ում բնակվող անօրինական միգրանտներն ավելի շատ են աջակցություն ստանում պետության կողմից, քան զինված ուժերի վետերանները, հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Վաշինգտոնում անցկացված Rolling Thunder մոտոմրցավազքի ժամանակ Թրամփն ասել է. «Մենք թույլ չենք տա, որպեսզի այսպես շարունակվի»:
Միջոցառումը նվիրված էր պատերազմի մասնակիցներին ու անհայտ կորածների հիշատակին: Եվ չնայած Թրամփի հայացքներին դեմ հանդես եկողներին՝ շատ վետերաններ էին եկել միջոցառմանը: