1237 դիտում
20:38 26-05-2016
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 26-ին հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։
Ողջունելով ռուս գործընկերոջը` նախարարը նախ իր գոհունակությունը հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի աշխատանքից, ապա շեշտեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» սերտ համագործակցում է նախարարության հետ ու բավականին ջերմ հարաբերություններ են ձևավորվել:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովը նշեց, որ Երևանում անցկացված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստի ժամանակ իրենք ամփոփել են 2015 թվականի ընկերության աշխատանքի արդյունքները: Ըստ Օլեգ Բելոզյորովի՝ այն ինչ հնարավոր էր անել միացյալ աշխատանքով, կատարվել է, այն կարելի է գնահատել արդյունավետ։
Հանդիպման ժամանակ նախարարը հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի հարավային երկաթուղու» (Հայաստան-Իրան) շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշման և հետագա համագործակցության հարցերը:
Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման, հայկական երկաթուղու արդիականացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, զարգացման ծրագրերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
15:00 10-09-2015
Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
1590 դիտում
17:12 26-05-2016
Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին