5810 դիտում
19:33 26-05-2016
Նոր բնակարանների բանալիներն են հանձնվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանքիներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:
«Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Երևանի ավագանու առաջարկով որոշում կայացրեցինք բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն:
Իսկապես ցավը և վիշտը մեծ է: Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար:
Մեր տղաների գործն անմահ է, և ես վստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
20:22 24-06-2016
Ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին նոր բնակարան է հատկացվել
Այս բաժնից
769 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
595 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից