211652_close_icon
views-count2029 դիտում article-date 23:32 25-05-2016

Ավտոմեքենան դուրս է բերվել ճահճի միջից

Մայիսի 25-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մարսիկ գյուղին հարակից դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 OP 643 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր