5381 դիտում
14:16 25-05-2016
Թյուր է կարծիքը, թե Հայաստանում զենքի արտադրություն չի եղել ու ի վիճակի չենք զենք արտադրել. Սամվել Հարությունյան
Թյուր է կարծիքը, թե Հայաստանն ի վիճակի չէ զենք արտադրել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Ավելին` ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցել և այսօր էլ ունենք ռազմարդյունաբերության վարչություն, այլ հարց է, որ ռազմական արդյունաբերության ոլորտը պետական կառավարման կառույց չի ունեցել, որը կկարողանար համակարգել այս բնագավառը»,-նշեց Սամվել Հարությունյանը և հավելեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե, որը կունենա կոմիտեի նախագահ:
Ըստ Ս. Հարությունյանի` բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ռազմական տեխնիկայի ստեղծմանը, ռազմամթերքների արտադրությանը, պետք է անպայման անցնեն գիտական փորձաքննություն հանձնաժողովների միջոցով:
Սամվել Հարությունյանը նաև հաստատեց, որ ներկայում ՀՀ-ում իրականացվում են անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
19:40 28-03-2023
Թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում. Կարեն Գիլոյան
6235 դիտում
16:37 31-07-2017
Հրաչյա Ռոստոմյան. «Թյուր կարծիք է, թե Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ»
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ