ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց, թե որքան է Հայաստանի պետական պարտքը` 5 միլիարդ 79 միլիոն դոլար
Այսօր Ազգային ժողովում 2015թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հրապարակեց, թե որքան է այս պահին Հայաստանի պետական պարտքը:
Այն է` 5 միլիարդ 79 միլիոն դոլար: Պետական պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 317 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Ամփոփելով Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ 2015թ.-ի պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին կատարված են: