Այս գիշեր հակառակորդը հրադադարը խախտել է՝ կրակելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: