211652_close_icon
views-count12165 դիտում article-date 21:03 19-05-2016

Սահմանին վիրավորված զինվորին արտերկրում բուժում ստանալու համար գումար է անհրաժեշտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

39-ամյա Արման Բաղդասարյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 1995 թվականին: 1996-ին, ձմռանը Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից ստացել է հրազենային վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այժմ նա տառապում է Տրոմբոֆլեբիդ հիվանդությամբ, սակայն մինչև օրս նրան օգնության ձեռք մեկնող գրեթե չի եղել, որի կարիքը գնալով սաստկանում է, քանի որ տրոմբը հասել է փորին և լուրջ սպառնալիք է ներկայացնում կյանքի համար: Նա իր մոր, եղբոր այրիի ու նրա դստեր հետ բնակվում է սոցիալապես ծանր պայմաններում` վարծակալական հիմունքներով: Արմանի հայրը՝ Ֆելիքս Բաղդասարյանը, մահացել է 2014 թվականին, իսկ եղբայրը` Կարեն Բաղդասրյանը, 5 ամիս առաջ: Ինչպես նշեց Արմանի մայրը՝ Կարինե Կարապետյանը, նրա հիվանդության համար անհրաժեշտ է մեկնել արտերկիր. Արմանին խոստանում են անվճար բուժման կուրսեր, սակայն մեկնելու համար անհրաժեշտ է ճանապարհածախս, որի պատճառով սակայն Արթուրը տառապում է: Իսկ անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 2,500 ԱՄՆ դոլար: Գումարի բացակայության պատճառով արդեն 20 տարի է տղայի առողջությունը գնալով վատթարանում է: Ընտանիքին միակ եկամուտը Արմանի 16 000 դրամ թոշակն է, և այլևս չեն կարող այդ չնչին գումարով ապրել, վճարել տան վարձը, կոմունալ վճարումներ կատարել, էլ ի՞նչ մնաց` Արմանին դեղորայք գնեն: Արմանի միակ հույսը բարի մարդիկ են, ովքեր կօգնեն նրան դուրս գալ այս դժողքից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր