6427 դիտում
19:23 19-05-2016
Դիլիջան քաղաքում վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում:
Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31-ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին (հայտնաբերված խախտումները վերացվել են, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության), վերը նշված որոշմամբ սահմանված կասեցումը Ծառայության պետի որոշմամբ վերացվել է:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
15:47 28-10-2014
Վերացվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող «Լոռի» պանրի արտադրության կասեցումը
933 դիտում
13:02 07-11-2014
Վերացվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը
Այս բաժնից
1243 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
742 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
697 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին