1063 դիտում
14:22 18-05-2016
Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի
Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը:
Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգի փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ծավալվել է թեժ և շահագրգիռ քննարկում, մասնավորապես առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում մեծացնել ուսուցիչների որակական գնահատականի բաղադրիչը, որպեսզի ուսուցչական համակազմն ավելի մեծ միավորներ բերի դպրոցին: Ներկայիս ընթացակարգով միավորների քվոտավորման առյուծի բաժինը տրվում է ըստ սովորողների ցուցանիշների: Առաջարկություններ են եղել նաև իրավական անհամապատասխանությունները վերացնելու, օլիմպիադայի մասնակցության բաղադրիչների միավորները վերանայելու, դպրոցներում աշակերտների և մանկավարժների շարժը հաշվի առնելու, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
09:45 23-06-2023
Շինարարության գնագոյացման մեթոդաբանությունը կփոփոխվի. նախագիծ․ «Փաստ»
1558 դիտում
18:23 20-01-2014
Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը
1788 դիտում
16:27 21-05-2014
Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը
Այս բաժնից
562 դիտում
20:14 06-02-2025
Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին
571 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1720 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին