211652_close_icon

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն

views-count1101 դիտում article-date 19:48 17-05-2016
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն։ Հիշեցնենք, որ մրցույթ հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ 22 ՀԿ դիմել է «Մերօրյա հերոսներ», իսկ 16-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։ Մրցութային հանձնաժողովը դիմում-հայտերը բացելուց հետո առաջիկա օրերին կուսումնասիրի դրանք, հրավիրվելիք նիստերում կքննարկի ներկայացված ծրագրերը և կորոշի հաղթողներին։

Նմանատիպ նյութեր