4315 դիտում
15:24 13-05-2016
Զինան, նախկինում մի տան մեջ ապրելով Արմինեի հետ, ինչի համար եւ ինչ էրոտիկ նկարներով է փորձել վրեժխնդիր լինել նրանից
Զինա Սաֆարյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմինե Բաբայանի հետ Աբովյանի քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող տանը նախկինում որպես վարձակալներ համատեղ ապրելու ժամանակահատվածում ունեցած կենցաղային խնդիրների կապակցությամբ վրդովված լինելով նրա պահվածքից և դիտավորություն ունենալով նրա ընկերների և հարազատների մոտ վերջինիս բարոյական կերպարի վերաբերյալ ստեղծել բացասական կարծիք՝ սոցիալական կայքում ստեղծել է <> պայմանական անվանումով անհատական էջը, որտեղ որպես գլխավոր լուսանկարներ ներբեռնել և տեղադրել է Արմինե Բաբայանի նույն սոցիալական կայքում ունեցած անհատական էջում առկա լուսանկարները:
Նույն օրվանից համացանցի քննությամբ չպարզված կայքերից ներբեռնել և <> պայմանական անվանումով անհատական էջում տեղադրել է մի շարք Էրոտիկ բնույթի և թվով երկու հատ պոռնկարագրական բնույթի լուսանկարներ, որոնք հասանելի են եղել սոցիալական կայքի այլ օգտատերերի:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստոագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2070 դիտում
13:51 12-02-2014
Կնոջը կասկածելով դավաճանության մեջ՝ աներորդու հետ փորձել է վրեժխնդիր լինել նրա սիրեկանից
4054 դիտում
17:00 19-04-2016
Ինչպես է փորձել վրեժխնդիր լինել Ծովինարը նախկին ամուսնուց
Այս բաժնից
652 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
910 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է