211652_close_icon
views-count2375 դիտում article-date 09:37 12-05-2016

Պատգամավորներին կպատժեն ամենացավոտ ձևով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատգամավորների և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ մայիսի 4-ին տեղի ունեցած փակ հանդիպումից տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ։ ՀՀ իշխանությունների վերնախավին զայրացրել է այն փաստը, որ պատգամավորներից ոմանք համարձակվել են փակ հանդիպումից լրագրողներին, այդ թվում «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկություններ հաղորդել։ Իհարկե, լրագրողներին փոխանցված տեղեկություններում ոչ մի պետական գաղտնիք չի եղել, բայց, միևնույն է, իշխանական վերնախավը որոշել է «պատժել» հանդուգն պատգամավորներին։ Արդյունքում, բոլոր այն պատգամավորները, որոնք կասկածվում են, որ կարող էին լրատվական արտահոսքի հեղինակ լինել, այս օրերին հայտնվել են նախագահականի տեսադաշտում։ Ըստ լուրերի՝ նախագահականում դեռ չեն որոշել պատգամավորներին կոնկրետ ինչպես պատժել։ Առավել հավանական է, որ ամենացավոտ զենքը կկիրառեն՝ օրենսդիրների հետ կապվող ընկերություններին ֆինանսական տույժի ենթարկելու ձևով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր