slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք
211652_close_icon

Նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք

views-count2259 դիտում article-date 18:03 10-05-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ուսումնասիրվել է հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը: Ադյունքում 29 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց՝ հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով: Քաղաքապետը հանձնարարել է հարցը պահել մշտական հսկողության տակ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն, նախորդ շաբաթ Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից տարածքում տեղադրվել է կանգառանշան և կահավորվել հասարակական տրանսպորտի կանգառագոտի: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը: Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի շրջանակում կազմվել է 5 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել: «Կենցաղային և հատկապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխարգելելու և վերացնելու ուղղությամբ պետք է տանել հետևողական աշխատանք: Այս հարցում ակնկալում եմ նաև համապատասխան կառույցների աջակցությունը, որոնք իրենց հերթին պետք է լինեն առավել ակտիվ և խիստ», - նշել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 շքամուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին: [b] Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր